«Թաքնված գովազդը և դրա լեզվական արտահայտությունը հայ իրականության մեջ» խորարագրով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Ապրիլի 21-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Թաքնված գովազդը և դրա լեզվական արտահայտությունը հայ իրականության մեջ» խորարագրով գիտական սեմինար։
 Բանախոսը՝ բ․գ․թ․, դոցենտ Աստղիկ Հայրապետյանը, ներկայացրեց թաքնված գովազդի լեզվական արտահայտությունը՝ իբրև փաստական նյութ օգտագործելով տարածված առած-ասացվածքները, գովազդային տեղեկություն պարունակող կոչերն ու արտահայտությունները, հոլովակներն ու ցուցանակները՝ կարևորելով բարբառային արտահայտությունները, չբացառելով նաև ընդհանրապես հայ իրականության մեջ առկա այլ օրինակները։
 Գիտական սեմինարին մասնակցում էին նաև Գյումրի քաղաքի Ակադեմիական և Տնտեսագիտական վարժարանների ավագ դասարանների աշակերտները։