ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի մասին տեղեկատվական հանդիպում ՇՊՀ-ում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչներն այցելել էին Շիրակի պետական համալսարան՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի շրջանակում տեղեկատվական հանդիպում անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչները համալսարանի աշխատակիցներին ներկայացրին հայտարարագրման գործընթացի կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հայտարարագրի լրացման եղանակը, ինչպես նաև պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ ներկայացուցիչներին՝ համագործակցության և կարևոր տեղեկատվության տրամադրման համար։









