«Տիրույթների շրջանցման մեկ խնդրի ընդհանրացման մասին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Տիրույթների շրջանցման մեկ խնդրի ընդհանրացման մասին» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Նիկողոսյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։
Հետազոտությունն իրականացվել էր ՇՊՀ-ի ֆինանսական աջակցությամբ՝ SUSh-PRIOR N01-SCI-2024 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց մաթեմատիկայի դպրոցական դասընթացում դիտարկվող մեկ խնդիր, որի լուծման համար հակիրճ նշվեց ինչպես հայտնի մաթեմատիկական մոտեցումը, այնպես էլ հեղինակների կողմից առաջարվող նոր ֆիզիկական մոտեցումը՝ մարմինների համախմբի զանգվածի կենտրոնի կոորդինատների որոշման բանաձևերի անմիջական կիրառմամբ։ Հատկանշականն այն է, որ առաջարկվող ֆիզիկական մոտեցումը հնարավորություն է տալիս ապացուցել առավել խիստ պնդում, ինչն իր հերթին համանման էր գրաֆների տեսությունից հայտնի պայմաններին։
Հանդիպման ավարտին Գ․ Նիկողոսյանն ու Վ․ Մանուկյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին։


