«Երաժշտության ազդեցությունը լոլիկի և վարունգի որոշ սորտերի աճի վրա» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Երաժշտության ազդեցությունը լոլիկի և վարունգի որոշ սորտերի աճի վրա» թեմայով: Բանախոսը՝ Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Անուշ Խաչատրյանն էր։
 Սեմինարի ընթացքում Ա. Խաչատրյանը ներկայացրեց իրենց կողմից կատարված հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս դասական երաժշտության դրական ազդեցությունը լոլիկի «Ռուբինա» և «Ռաննի-նուշ», ինչպես նաև վարունգի «Հայարփի» և «Նարե» սորտերի աճի վրա։ Ըստ բանախոսի՝ նկատելի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է, որ երաժշտության հաճախականությունը կազմի մոտ 6 կիլոհերց։
 Նա նշեց, որ երաժշտության ազդեցությամբ «Հայարփի» սորտի վարունգները միջինում աճել են 24 սմ-ով ավել, «Նարե» սորտինը՝ 33 սմ-ով, «Ռուբինա» սորտի լոլիկներն աճել են՝ 16 սմ-ով ավել, իսկ «Ռաննի-նուշ» սորտի լոլիկները՝ 25 սմ-ով։
 Սեմինարն ավարտվեց հարցուպատասխանով։