«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից 2025թ. սեպտեմբերի 26-27-ին կազմակերպվում է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հունիսի 30-ը լրացնել մասնակցության հայտը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):