Մայրության և գեղեցկության օրը ՇՊՀ-ում
«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամում (քոլեջ, ավագ դպրոց) ապրիլի 7-ը տոնական էր։ Արհեստակցական կազմակերպությունը բուհի ղեկավարության հետ համատեղ կազմակերպել էր տոնական միջոցառում՝ նվիրված Մայության և գեղեցկության տոնին (Ավետման տոնին)։
Միջոցառման շրջանակներում ծաղիկներ նվիրեցին կանանց և աղջիկներին, ինչպես նաև կազմակերպվեց քաղցրավենիքի հյուրասիրություն։ ՇՊՀ-ում տրամադրությունն ապահովեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակը՝ նրբագեղ դասական կատարումներով։













