«Եվ հիշում է փրկված աշխարհը…Պատմության դասերի ըմբռնումը և ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացումը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Յու. Գագարինի անվան Սարատովի պետական տեխնիկական համալսարանի կողմից 2025թ. ապրիլի 24-25-ին կազմակերպվում է «Եվ հիշում է փրկված աշխարհը…Պատմության դասերի ըմբռնումը և ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացումը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն է ռուսերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռակա ձեւաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչևն2025թ. ապրիլի 15-ը, իսկ հոդվածներն ուղարկել մինչև ապրիլի 30-ը nikolay-yashin2020@mail.ru էլ. հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն
(sush.science2023@gmail.com):