ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ Գիտական տեղեկագրի 2025թ. N1-ի Ա պրակում (Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, Տեխնիկական գիտություններ, Կենսաբանական գիտություններ, Գիտություններ Երկրի մասին, Տնտեսագիտություն) տպագրման համար գիտական/գիտամեթոդական հոդվածներն ընդունելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թ. ապրիլի 15-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները կդիտարկվեն հաջորդ համարներում տպագրելու համար: Տեղեկագրում տպագրությունն անվճար է: Տեղեկագիրը հրապարակվելու է էլեկտրոնային տարբերակով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։