Որակի ապահովման գործընթացների քննարկում ՇՊՀ-ում

Սեպտեմբերի 29-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեց հանդիպում-քննարկում ՇՊՀ Որակի ապահովման բաժնի և քոլեջի աշխատակազմի ներկայացուցիչների  մասնակցությամբ։  Հանդիպման նպատակը քոլեջում որակի ապահովման գործընթացների արդյունավետ կազմակերպումն էր։

ՇՊՀ Որակի ապահովման բաժնի պետ Գ․ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց որակի ապահովման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը հաստատության շարունակական զարգացման և ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում։

Քննարկումն անցավ համագործակցային միջավայրում՝ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։