«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հիմնական դպրոցը և ավագ դպրոցը հայտարարում են 2023-2024 ուստարվա ընդունելություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ՀԻՄՆԱԿԱՆ դպրոցը (5-9-րդ դասարաններ) և ԱՎԱԳ դպրոցը (10-12-րդ դասարաններ) հայտարարում են 2023-2024 ուստարվա ընդունելություն։

Դասապրոցեսը կիրականացվի արհեստավարժ մանկավարժների կողմից՝ նյութատեխնիկական բազայով հագեցած լավագույն շենքային պայմաններում:

Քաղաքի տարբեր մասերից աշակերտների անվճար տեղափոխումը դպրոց կապահովվի ՇՊՀ-ի աշակերտական ավտոբուսով։

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-16:00։

Հասցե՝ ք․ Գյումրի, Թումանյան 85
Հեռախոս՝ +37477 11-24-28, +37494 32-72-40, +37493 13-33-32