Ամառային դպրոց-2. օր 5
Ամառային դպրոցի ամփոփիչ հինգերորդ օրը մեկնարկեց ՇՊՀ-ի բակում, որտեղ մասնակիցները ծանոթացան Հասարական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս՝ պրոֆեսոր, նկարիչ Վ․ Խաչատրյանի հետ։
Պրոֆեսորը խոսեց հին շրջանի հայկական մշակույթից, արվեստից և նկարչությունից՝ նշելով, որ արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են` հատկապես դրանց գեղեցիկ կողմերը։
Հաջորդ ուսուցողական հանդիպումը բուհի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնայնի հետ էր, ում հետ մասնակիցներն արդեն ծանոթ էին, սակայն այս անգամ զրույցի թեման բուհի արտաքին կապերը չէին։ Ոչ ֆորմալ միջավայրում Հ․ Մելքոնյանը մասնակիցների հետ զրուցեց հաղորդակցման՝ որպես անձնական և սոցիալական փոփոխությունների իրականացման արդյունավետ միջոցի մասին։
Ուսուցողական հանդիպումներին հաջորդեցին սպորտային միջոցառումները, որոնք անցկացրեցին Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ Գ․ Աղանյանը, ամբիոնի դասախոսներ՝ Հ․ Այվազյանն ու Ա․ Միքայելյանը։
Դահլիճում վոլեյբոլի թեժ պայքարից հետո հերթը սպորտային հրաձգությանն էր։
Ուշագրավ է, որ երկու սպորտաձևից էլ հաղթող ճանաչվեց Բենիամինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կլարա Մսրյանը։










