«Ἱστορία (պատմություն)» հասկացության իմաստային փոխակերպումն անտիկ աշխարհում» վերնագրով զեկույց ՇՊՀ-ում

Այսօր ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր Հովհաննես Խորիկյանը ներկայացրեց զեկուցում՝ «Ἱστορία (պատմություն)» հասկացության իմաստային փոխակերպումն անտիկ աշխարհում» վերնագրով:

Բանախոսը նշեց, որ «ἱστορία» եզրույթը հին Հունաստանում վերաբերում էր ոչ միայն պատմական հետազոտություններին, այլ նաև առասպելներին, բանաստեղծական սյուժեներին և ընդհանրապես մարդկային մտածողության ու ճանաչողության տարբեր գործողություններին:

Հին հունական աղբյուրներից քաղված տեղեկությունների հիման վրա Հ. Խորիկյանը հիմնավորեց, որ սկզբում առաջացել են ոչ թե ἱστορία բառը, այլ վերջինիս ազգակից ϊστορ և ιστορέω բառերը: Їστορ բառը անվանում է մեկին, ով հավաքում, վերլուծում, գնահատում և վերապատմում էր որոշ տեղեկություններ: Ιστορέω բայաձևը նշանակել է՝ տեսնել, հավաքել վկայություններ կամ տեղեկություններ (լուրեր), պատմել տեսածը կամ վերապատմել եղած տեղեկությունները:

Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին Հ․ Խորիկյանին բովանդակալից և հետաքրքիր զեկույցի համար և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։