Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում ՇՊՀ-ում
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների երկամսյակի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում անցկացվեց ֆրանկոֆոն մշակութային համալսարանական միջոցառում՝ Օտար լեզուների և գրականության ամբիոնի ֆրանսերենի դասախոս Գայանե Գալստյանի նախաձեռնությամբ:
Միջոցառման ընթացքում «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին ֆրանսիական մշակույթը, երաժշտությունը, ինչպես նաև մի շարք ֆրանսիական քաղաքների պատմություններն ու առանձնահատկությունները։ Ֆրանսիական գողտրիկ անկյունում տեղի ունեցավ գինու և քաղցրավենիքների համտեսում:
Միջոցառման երկրորդ հատվածում ֆրանսիացի շեֆ խոհարար Անտուան Պլայնոֆի և ֆրանսիացի կամավորներ` Մորգան Դեղուսոի, Քլեմանթին Զանասի և Ֆելիքս Բուղգոնի մասնակցությամբ, «Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները պատրաստեցին ավանդական ֆրանսիական խնձորով թխվածք՝ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ծանոթանալու ֆրանսիական խոհանոցի նրբություններին։












