«Զբոսաշրջային և երկրագիտական գործունեությունը որպես դեռահասների դաստիարակության պատկերների և իմաստների միջավայր» խորագրով համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) գիտաժողով
ՌԴ Ա.Ա.Օստապեց-Սվեշնիկովի անվան Երեխաների և պատանիների զբոսաշրջության և երկրագիտության միջազգային ակադեմիայի կողմից 2025թ. օգոստոսի 18-ին կազմակերպվում է «Զբոսաշրջային և երկրագիտական գործունեությունը որպես դեռահասների դաստիարակության պատկերների և իմաստների միջավայր» խորագրով համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) գիտաժողով՝ նվիրված Ա. Գ. Օզերովի հիշատակին:
Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. օգոստոսի 10-ը՝ madutk_konferenz@mail.ru էլ.հասցեին ուղարկելով մասնակցության հայտը և նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):