«Շեքսպիր 460» խորագրով միջոցառում՝ ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Հեղինե Իսահակյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Շեքսպիր 460» խորագրով միջոցառումը՝ նվիրված անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Շեքսպիրի քնարերգությանը։

Միջոցառման մասնակիցները ՇՊՀ-ի «Թարգմանչական գործ» մասնագիտության ուսանողներն էին, ովքեր ներկայացրին Շեքսպիրի կյանքն ու գործունեությունը, սոնետները, թևավոր խոսքեր անգլերեն-հայերեն և անգլերեն-ռուսերեն թարգմանությամբ, բեմադրեցին հատվածներ «Մակբեթ» և «Համլետ» ողբերգություններից։

Միջոցառման ավարտին Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ Անահիտ Հովհաննիսյանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառման մասնակից ուսանողներին։