«Բուհում սովորողների հաղորդակցման մշակույթի ձևավորման մանկավարժական տեխնոլոգիաները» թեմայով գիտական սեմինար
ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Բուհում սովորողների հաղորդակցման մշակույթի ձևավորման մանկավարժական տեխնոլոգիաները» թեմայով, որի բանախոսն էր Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Միքայելյանը։
Բանախոսը ներկայացրեց ուսուցչի հաղորդակցական մշակույթի ձևավորման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները, սկզբունքները, փուլերը և ձևավորման տեխնոլոգիաները՝ մասնագիտական պատրաստության համակարգում։
Հանդիպման ավարտին Լ․ Միքայելյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։






