ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով:
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Կրթաթոշակի հայտադիմումը կարելի է լրացնել հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/inicio
Ծրագրին մասնակցելու հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մայիսի 13-ն է, ժամը 17։00-ն՝ առցանց գրանցվելով https://uvamobplus2.uva.es/ հղումով և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով Արտաքին համագործակցության կենտրոն:
Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումով ներկայացված տեղեկատվությանը.
https://uvamobplus2.uva.es/publico/download/62/en/Convocatoria_Completa_EN.pdf
Նախորդ փուլերին շարժունությանը մասնակցած և այն հաջողությամբ ավարտած ուսանողների փորձի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/ , իսկ մոտիվացիոն նամակի ձևանմուշին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shsu.am/information-materials-brochures-videos/
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ Արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-14 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: