Նարեկյան շունչը ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի «Բանկանության բանալի» ակումբում տեղի ունեցավ «Նարեկացին՝ անմատչելի հեռավորը և անընդմիջելի մերձավորը» թեմայով դասախոսություն-քննարկում։ Բանախոսը ՇՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Մարիետա Խաչատրյանն էր:
Միջոցառման ընթացքում ստեղծվեց միջնադարի հզոր մտածողին բնորոշ մթնոլորտ, ներկայացվեցին հայ մշակույթի և մեծ Նարեկացու ազգային և համամարդկային առանձնահատկություններն ու գծերը, ընդգծվեցին նարեկյան մարդասիրության փրկչական բովանդակությունը, գեղագիտական արժեքն ու դաստիարակչական առանձնահատկությունները։
Քննարկման մասնակիցները գոհունակությամբ և շնորհակալությամբ հեռացան նարեկյան տաճարի վերածված ակումբից՝ իրենց հետ տանելով Նարեկացու խոսքի մաքրագործող շունչը։
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև աշակերտներ և ուսուցիչներ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցից։