Պետական ամփոփիչ ստուգում. օր ութերորդ

 

Մայիսի 21-ից Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ավարտական կուրսերի ուսանողների պետական ամփոփիչ ստուգման գործընթացը։

Այսօր համալսարանում անցկացվեց «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սոցիալական աշխատանք», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։