ՇՊՀ-ում շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Այսօր ՇՊՀ-ում կայացան մագիստրատուրայի և բակալավրի առկա ու հեռակա ուսուցման համակարգերի «Սերվիս», «Հոգեբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորումները։
Ի թիվս մյուսների, իր ավարտական աշխատանքը պաշտպանեց նաև Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը։
Նրա պատասխանն արժանացավ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի առանձնակի դրվատանքին ու գերազանց գնահատականին:



























