ՇՊՀ-ի ուսանողները մասնակցեցին դատախաղ-մրցույթին

Հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների գիտելիքները մտավոր սեփականության իրավունքի բնագավառում խորացնելու նպատակով «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» և «Մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիայի» կողմից Հայաստանի բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար անցկացվել է դատախաղ-մրցույթ։
Շիրակի պետական համալսարանից մրցույթին մասնակցում էր «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներից ձևավորված թիմը։
Դատախաղ-մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։