Ուսանողական մարզական խաղերի 25-րդ առաջնության սեղանի թենիսի մրցաշարն անցկացվեց ՇՊՀ-ում
Ուսանողական մարզական խաղերի 25-րդ առաջնության սեղանի թենիսի մրցաշարը 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց Շիրակի պետական համալսարանում։ Մրցաշարին մասնակցում էին հանրապետության 14 բուհերի շուրջ 120 ուսանող-մարզիկներ։
Թիմային և անհատական համառ ու անզիջում պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․
Աղջիկների թիմային պայքար․
1-ին հորիզոնական՝ ՀՊՏՀ
2-րդ հորիզոնական՝ ԵՊՀ
3-րդ հորիզոնական՝ ՀՌՀ
Տղաների թիմային պայքար․
1-ին հորիզոնական՝ ՀՖԿՍՊԻ
2-րդ հորիզոնական՝ ՀԱՀ
3-րդ հորիզոնական՝ ՀԱՊՀ
Աղջիկների անհատական պայքարում 1-ին պատվավոր հորիզոնականում էր Ռիմա Խլղաթյանը (ՀՖՀՀ), 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հասմիկ Ղազարյանը (ԵՊԲՀ), 3-րդ հորիզոնականում էր Նելլի Խաչատրյանը (ԵՊՀ)։
Տղաների անհատական պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Ավետ Վասիլյանը (ՀՖԿՍՊԻ), 2-րդ հորիզոնականում էր Էդգար Ռաֆայելյանը (ՎՊՀ), 3-րդ հորիզոնականում՝ Ռուբեն Գալստյանը (ՀԱՀ)։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
Ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսական աջակցությամբ:



















