ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանն ընդունեց ՈւԽ-ի նոր նախագահին

ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանի, ֆակուլտետների դեկաններ Լ․ Մարտիրոսյանի, Օ․ Հովհաննիսյանի և Ա․ Գարեգինյանի հետ ընդունեց ուսխորհրդի նախկին նախագահ Գևորգ Ղուկասյանին և նորընտիր նախագահ Նյուռա Մուրադյանին։

Ռեկտորը շնորհավորեց Ն․ Մուրադյանին բուհի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով բարի ընթացք և արդյունավետ գործունեություն, իսկ Գ․ Ղուկասյանին շնորհակալություն հայտնեց կատարած կառուցողական աշխատանքի համար և հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը կշարունակվի այլ ձևաչափով:

Ներկաները ևս շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորընտիր նախագահին։

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանում Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի կուրսային պատվիրակների քվեարկության արդյունքների հիման վրա ՈւԽ-ի նախագահ էր ընտրվել Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նյուռա Մուրադյանը։