ՇՊՀ-ի գրադարանը համալրվեց նոր հանրագիտարաններով
Ազգային առաջնորդության ինստիտուտի գիտամշակութային հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Պետրոս Մալաքյանը Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետին նվիրեց 33 հատորից բաղկացած բրիտանական հանրագիտարան։
Հանրագիտարանները ֆակուլտետի դեկանի ԺՊ Ա․ Գարեգինյանին փոխանցեց ՇՊՀ-ի շրջանավարտ, թիվ 45 դպրոցի պատմության ուսուցիչ Ա․ Գևորգյանը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մալաքյանին նվերի և բուհի հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար։

