ՇՊՀ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
1918 թվականի մայիսի 28-ին հավաքական կամքի և անկոտրում ոգու շնորհիվ ի կատար ածվեց hայ ժողովրդի դարավոր երազանքը՝ վերականգնել անկախ պետականությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը դարձավ մեր պատմության շրջադարձային էջերից մեկը. Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ոգեշնչված՝ այն այլևս փոխեց իր ընթացքը։
Անկախությունը բացարձակ արժեք է, ազգի ինքնության և անվտանգության գրավականը, որը կերտվում է սերնդեսերունդ՝ նվիրումով ու հավատով։ Այն մեր գոյության հիմնասյունն է՝ ազատ ապրելու և զարգանալու իրավունքի հաստատումը։
Թո՛ղ այս օրը լինի մեր միասնական ուժի, ազգային արժանապատվության և անսասան հավատքի խորհրդանիշը։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍԻ 28:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ: