ՇՊՀ ՌԵԿՏՈՐ Ե. ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, մեր պապերի ինքազոհության, հավաքական կամքի և անկոտրում ոգու շնորհիվ ի կատար ածվեց hայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը և Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը դարձավ մեր ժողովրդի պատմության շրջադարձային էջերից մեկը։
Մաղթում եմ, որ այս օրը Հայաստան աշխարհի համար լինի անկախության ամրապնդման և բարգավաճման խորհրդանիշ։