Համագործակցության հուշագիր «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի հետ
Ապրիլի 27-ին Շիրակի պետական համալսարանի և «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն կողմերը նախատեսում են կազմակերպել և իրականացնել կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչների ուսուցում ու վերապատրաստում, տարաբնույթ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման միջոցով ծառայել համայնքների զարգացմանը, ապահովել կրթության ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը տարբեր սոցիալական ծրագրերում և այլն, ինչպես նաև համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Հուշագրի ստորագրումից հետո, որպես համագործակցության առաջին քայլ «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի խորհրդի նախագահ Հարություն Ղարիբջանյանը և հիմնադրամի մասնագետները ՇՊՀ-ի նիստերի դահլիճում սեմինար-խորհրդատվություն անցկացրին Շիրակի մարզի վարժարանների և դպրոցների տնօրեններ հետ ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստման նոր կարգի և Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների հավակնորդների հնգամյա զարգացման ծրագրի կազմման ձևաչափի և քննական հարցաշարի վերաբերյալ:




























