«Գիտության և պրակտիկայի արդի խնդիրները. Գատչինյան ընթերցումներ-2024» 11-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով
ՌԴ Տնտեսագիտության, ֆինանսների, իրավունքի և տեխնոլոգիաների պետական ինստիտուտի կողմից 2024թ. մայիսի 24-ին անցկացվում է «Գիտության և պրակտիկայի արդի խնդիրները. Գատչինյան ընթերցումներ-2024» 11-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և բելառուսերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մայիսի 17-ը լրացնել մասնակցության հայտը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):