Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի նիստ

Մարտի 28-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։

Օրակարգով նախատեսված էր անցկացնել Մանկավարժության ու Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ աբիոների վարիչների ընտրությունը: Սակայն, քանի որ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար հայտարարված մրցույթին մասնակիցներ չկային, ապա, ըստ համապատասխան կանոնակարգի, նշված ամբիոնի վարիչի ընտրությունը գիտխորհուրդը համարեց չկայացած:

Օրակարգի շրջանակներում անցկացվեց Մանկավարժության ամբիոնի վարիչի ընտրությունը։

Ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել էր նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Լուսիկ Ղուկասյանը։

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի» համաձայն՝ Գիտական խորհուրդը նախ հաստատեց ամբիոնի վարիչի թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը նշված կանոնակարգով սահմանված պահանջներին։ Այնուհետև Գիտական խորհրդի անդամները լսեցին թեկնածուի կողմից առաջարկվող «Ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգը», ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ցանկացողները հանդես եկան ելույթներով:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Լուսիկ Ղուկասյանն ընտրվեց Մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնում։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց Լ. Ղուկասյանին և մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։

Նիստը շարունակվեց օրակարգային ընթացիկ հարցի քննարկմամբ, որի վերաբերյալ հաղորդում ներկայացրեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը։ Քննարկումից հետո գիտական խորհուրդն ընդունեց համապատասխան որոշում: