«Բնակչության ակտիվ կյանքի տևողության երկարացման խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները» ռուսաստանյան գիտագործնական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)
ՌԴ Կուրսկի պետական բժշկական համալսարանի կողմից 2025թ. մայիսի 25-ին կազմակերպվում է «Բնակչության ակտիվ կյանքի տևողության երկարացման խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները» ռուսաստանյան գիտագործնական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)՝ նվիրված Կուրսկի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և հայրենիքի պաշտպանության տարելիցին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն է ռուսերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. մայիսի 1-ը՝ լրացնելով մասնակցության հայտը, իսկ medvedevnv@kursksmu.net էլ. հասցեին ուղարկել հոդվածի վերջնական տարբերակը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ—ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):