Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ-ում
Մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր Շիրակի պետական համալսարանում հյուրընկալվել էին ՀՀ Լոռու մարզի Մ. Ֆարմանյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։
Աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին «Բանականության բանալի» ակումբ, ընթերցասրահ, լաբորատորիաներ, սպորտային դահլիճներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներում։ Ֆակուլտետներում ապագա դիմորդները ծանոթացան ՇՊՀ-ում թողարկվող մասնագիտություններին։
Կենսատեխնոլոգիայի և քիմիայի լաբորատորիաների սարքերին և դրանց աշխատանքի սկզբունքներին ծանոթանալուց հետո աշակերտները դիտեցին «Անալիտիկ քիմիա» դասընթացի շրջանակում անցկացվող ցուցադրական փորձեր, որոնք իրականացնում էին Կենսաբանության և քիմիայի ամբիոնի ուսանողները։







