ՇՊՀ-ում էր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը

Այսօր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին։

Հանդիպմանը, բացի ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից և ուսանողներից, ներկա էին նաև աշակերտներ Գյումրու ավագ դպրոցներից։

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Դավիթ Գասպարյանը հանդես եկավ բաց դասախոսությամբ, ներկայացրեց Սևակի կյանքն ու գործունեությունը, պատմեց հուշեր Սևակյան ժամանակներից, ինչպես նաև անդրադարձավ բանաստեղծի մահվան առեղծվածին։ Նա իր հեղինակած գրքերից մեկական օրինակ նվիրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնին։

Հանդիպման ավարտին ՇՊՀ-ի ուսանողներն արտասանեցին Պարույր Սևակի բանաստեղծություններից։