Ամառային դպրոց-2. օր 2
Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետին, որտեղ աշակերտներին ողջունեց դեկանի ԺՊ՝ բ․գ․թ․, դոցենտ Ա․ Գարեգինյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, ներկայացրեց մասնագիտությունների առանձնահատկությունները, այնուհետև միասին շրջայց կատարեցին ֆակուլտետում, ծանոթացան ամբիոնների գործունեությանը, ֆրանկոֆոնիայի և թատերագետ Ռ․ Մադոյանի անունը կրող լսարաններին։
Պատմության և իրավագիտության ամբիոնում ամառային դպրոցի սաները ծանոթացան ամբիոնի վարիչի ԺՊ, պ․գ․թ․, դոցենտ Ա․ Գասպարյանի հետ։ Նա մասնակիցներին ծանոթացրեց ամբիոնի գործունեությանը և այն մասնագիտություններին, որոնցով կատարվում է ընդունելություն։
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի այն ուսանողները, ովքեր Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ իրենց ուսումնառությունը շարունակել էին Եվրոպայի գործընկեր համալսարաններում, աշակերտներին ներկայացրեցին իրենց տպավորություններն ու ձեռք բերած փորձը, մյուսներն էլ պատմեցին իրենց մասնագիտությունների և ուսումնառության ընթացքում բուհի ընձեռած հնարավորությունների մասին։
Հաջորդիվ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված տրամաբանական խաղերի մրցույթն էր, որտեղ հաղթող ճանաչվեց Քեթիի միջնակարգ դպրոցի սան Արտակ Մակարյանը։
Օրվա ամփոփումն սպորտային դահլիճում էր, որտեղ մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցաշարերում։




















