Պետական ամփոփիչ ստուգում. օր յոթերորդ

 

Մայիսի 27-ին Շիրակի պետական համալսարանում, պետական ամփոփիչ ստուգումների շրջանակներում, անցկացվեց «Կայուն զբոսաշրջություն», «Սերվիս», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Լրագրություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։