ՇՊՀ-ում է ՈԱԱԿ փորձագիտական խումբը
Շիրակի պետական համալսարանի վերահավատարմագրման գործընթացի շրջանակում մայիսի 26-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը համալսարանում իրականացրեց ռեսուրսների դիտարկում։
ՈԱԱԿ փորձագիտական խումբը ՇՊՀ-ում է գտնվելու մայիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
Այցի ընթացքում փորձագիտական խմբի կողմից իրականացվելու են հանդիպումներ համալսարանի ներքին և արտաքին շահառուների և շահակիցների հետ, այդ թվում՝ բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, ուսանողների։






















