Շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Մայիսի 20-ից Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը։
Այսօր համալսարանում անցկացվեցին «Դեղագործական քիմիա», «Կենսատեխնոլոգիա», «Կենսաբանություն» և «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։





















