Տեղեկատվական-իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնը Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի հետ համատեղ անցկացրեց տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի նպատակն էր բակալավրի հեռակա ավարտական կուրսերի ուսանողներին ծանոթացնել ՇՊՀ-ի մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու հնարավորություններին:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն ուսանողներին ներկայացրին ՇՊՀ մագիստրատուրայում ուսումը շարունակելու առավելությունները, ընդունելության կարգը, ուսման վարձի զեղչերի և փոխհատուցման համակարգերը, ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողներին տրամադրվող հնարավորությունները, ինչպես նաև ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը։

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին։