ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2025-2026 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով: Վալլադոլիդի համալսարանում ուսանելու ընթացքում ուսանողները պետք է կուտակեն 20-30 կրեդիտ:
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Կրթաթոշակին մասնակցելու հայտադիմումը պետք է լրացնել հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/inicio
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև սույն թվականի ապրիլի 29-ը, ժամը 17։00-ն՝ առցանց գրանցվելով https://uvamobplus2.uva.es/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումով ներկայացված տեղեկատվությանը.
Convocatoria1_2526__EN_Bachelor, Master
Նախորդ փուլերին շարժունությանը մասնակցած և այն հաջողությամբ ավարտած ուսանողների փորձի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/:
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: