ՇՊՀ-ում էին Ֆոտոն վարժարանի սաները

Շիրակի պետական համալսարանում այսօր հյուրընկալել էինք Ֆոտոն վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներին, ովքեր իրենց նախագծային աշխատանքների շրջանակում իրականացրին լաբորատոր հետազոտություններ։

Կենսաբանության և քիմիայի ամբիոնի Կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի սարքերին և դրանց աշխատանքի սկզբունքներին ծանոթանալուց հետո, աշակերտներն ուսումնասիրեցին կաթնաթթվային բակտերիաները, կատարեցին սննդային միջավայրի պատրաստում և մանրէազերծում։ Կենսաանվտանգության պահարանում իրականցրին կաթնաթթվային բակտերիաների ցանքսի և փոխացանքսի փարձարարական աշխատանքներ, որոշեցին դրանց տեսակները և կատարեցին ներկում ըստ գրամի։

Փորձարկումների ընթացքում աշակերտներին աջակցում էին ամբիոնի դոցենտ Գայանե Օքսուզյանը և ասիստենտ Թեհմինե Փանոսյանը։

Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ զարգացնելով իրենց հետազոտական կարողությունները։