ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2025-2026 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառողները (ասպիրանտ/հայցորդ)։
Ակադեմիական շարժունությունն իրականացվում է 5 ամսով:
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Հայտադիմումը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply
Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 28-ը՝ առցանց գրանցվելով https://uvamobplus2.uva.es/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումներով ներկայացված տեղեկատվություններին.
https://uvamobplus2.uva.es/publico/courses
Incoming PhD Mobility
Ակադեմիական շարժունության նախորդ փուլերին մասնակցած ուսումնառողների փորձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: