Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային գիտաժողով
ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից 2025թ. մարտի 21-ին և 22-ին կազմակերպվում է «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրվան:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ դիմելով Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):