«Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման աջակցության միջոցառումներ
Եվրոպական հանձնաժողովի և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի (ԳՆԳԱԿ) կողմից 2025թ. մայիսի 12-16-ը Երևանում կազմակերպվում են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման աջակցության միջոցառումները՝ ներառյալ անհատական փորձագիտական խորհրդատվությունները:
Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 25-ը:
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):