Պետական ամփոփիչ ստուգում. օր վեցերորդ

Շիրակի պետական համալսարանում շարունակվում են 2024-2025 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգումները։

Այսօր անցկացվեց «Սերվիս», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։