Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

Հոկտեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը պրակտիկային ընդառաջ տեղեկատվական հանդիպում անցկացրեց բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսերի ուսանողների հետ։ Վերջիններիս մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները կանցկացվեն հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 29-ը։

Ի․ Շուխյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։ Ըստ մասնագիտությունների՝ ներկայացրեց պրակտիկայի անցկացման վայրերը։

Հանդիպման ավարտին Ի․ Շուխյանը պատասխանեց ուսանողների հարցերին։