Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 3
Ամառային դպրոցի երրորդ օրը մասնակիցները ծանոթացան հանրապետությունում միակ՝ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ ուսուցիչներ պատրաստող ՇՊՀ Ռազմական ամբիոնի պատմությանն ու գործունեությանը։ Փոխգնդապետ Գ․ Հովհաննիսյանը զենքի պահասենյակում աշակերտներին ցույց տվեց ինքնաձիգներ և ձեռքի հակատանկային նռնականետներ, իսկ կրակային պատրաստության լսարանում մասնակիցներն իրականացրին քանդում-հավաքում՝ փոխգնդապետի աջակցությամբ:
Հաջորդիվ ճանաչողական էքսկուրսիան էր դեպի Մարմաշեն, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շիրակի մարզի հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկին՝ Մարմաշենի վանքին, և ակտիվ հանգիստ անցկացնել բնության գրկում:
Եկեղեցու պատմությունն աշակերտներին ներկայացրեց Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս Քաջիկ Հարությունյանը։











