Սամվել Սարգսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անձնվեր և բեղմնավոր գործունեության համար Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պատվավոր վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սամվել Հովհաննեսի Սարգսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Հարգարժա՛ն պարոն Սարգսյան,
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը, ուսանողությունը, ողջ հանրույթը սրտանց ու ջերմորեն շնորհավորում են Ձեզ պետական այս բարձր պարգևին արժանանալու համար։ Գիտության և կրթության հանդեպ ունեցած Ձեր անմնացորդ նվիրվածությունը, տարիներ շարունակ իրականացրած մանկավարժական և գիտահետազոտական գործունեությունը մեծապես նպաստել են բազմաթիվ սերունդների կայացմանը։ Գիտնականի, մանկավարժի և քաղաքացու Ձեր կերպարն օրինակ է սերունդների համար։
Մաղթում ենք Ձեզ նորանոր ձեռքբերումներ գիտակրթական ասպարեզում։ Թո՛ղ Ձեր գործն ու նվիրումը շարունակեն ոգեշնչել երիտասարդներին՝ ընտրելու կրթության և գիտության լուսավոր ճանապարհը։
Տեսանյութն ու լուսանկարը՝ president.am կայքից