«Համընդհանուր ներառականության հիմնական հասկացությունների մեկնաբանումը կենսաբանական հասկացությունների համանմանության սկզբունքով» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Համընդհանուր ներառականության հիմնական հասկացությունների մեկնաբանումը կենսաբանական հասկացությունների համանմանության սկզբունքով» թեմայով: Բանախոսը՝ Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանը, ներկայացրեց համընդհանուր ներառական կրթության հիմնական հասկացությունները՝ հավասարություն, մասնակցություն, համատեղ ուսուցում և որակյալ կրթություն:
Սեմինարի նպատակն էր այս հասկացությունների իմաստն ուսուցիչների համար հասկանալի դարձնել՝ համեմատելով դրանք «Անտառ» կենսաբանական համակեցության օրինաչափությունների հետ: Բանախոսը նաև ներկայացրեց ներառական կրթության արդյունավետ կազմակերպման փուլերը և մոտեցումները՝ ընդգծելով համանմանությունների մեթոդի առավելությունները թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարցուպատասխան։




