ՇՊՀ-ում էին Տատիկի հեքիաթը» ծրագրի անդամները
«Հեքիաթները պատահում են նրանց, ովքեր հավատում են հեքիաթներին»։
Այսօր Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում հյուրընկալել էինք «Տատիկի հեքիաթը» կրթամշակութային ինտերակտիվ ծրագրի անդամներին։ «Տատիկի հեքիաթը» յուրատեսակ երկխոսություն է սերունդների միջև՝ հասարակության ներդաշնակ զարգացմանն ուղղված։ Այն ներկան և անցյալը իրար կապող հեքիաթային կամուրջն է, որով անցնելիս արժևորվում է ես, ընտանիք և հայրենիք եռամիասնությունը։
«Տատիկի հեքիաթը» ծրագրի մամիկի (տատիկի) և ՇՊՀ-ի դպրոցի աշակերտների հանդիպումը հագեցած էր հոգեբանական խաղ-վարժանքներով, երգուսուցմամբ, ինչպես նաև մամիկի պատմած խրատական հեքիաթով ու նկարչաթերապիայով։
Հանդիպման ավարտին ուսանողների և դասախոսների մասնակցությամբ անցկացվեց «Ժամանակակից և ավանդական ընտանիք» խորագրով բանավեճ, որը մամիկի կողմից մեկնաբանվեց յուրօրինակ բանաձևմամբ։
Տատիկի հեքիաթը










