ՇՊՀ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը
Փետրվարի 26-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային հարցերի շուրջ հաղորդումներով հանդես եկան Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն. Ավետիսյանը, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանը։ Նրանք ներկայացրին 2023-2024 ուստարվա ընթացքում իրենց ղեկավարած կենտրոնների կողմից իրականացված գործունեության հաշվետվությունները, որոնք քննարկվեցին և Գիտական խորհրդի քվեարկությամբ գնահատվեցին «Բավարար»։
Գիտխորհրդի կողմից կայացված քվեարկության արդյունքում դոցենտի գիտական կոչում շնորհվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Ժամակոչյանին։
ՇՊՀ-ի կենտրոնների 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունների կատարողականների մասնակցային մոնիտորինգի հարակից զեկույցի արդյունքները ներկայացրեց Որակի ապահովման բաժնի պետ Գ. Ավետիսյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ռեկտոր Ե. Սերոբյանը ներկայացրեց համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման ուղղությամբ կատարված վերջին աշխատանքները։













