ՇՊՀ-ի դպրոցում հնչեցին «Վերջին զանգի» ղողանջները
Մայիսի 24-ին «Վերջին զանգի» ղողանջները հնչեցին նաև «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցում՝ ազդարարելով դպրոցական կյանքի ավարտն ու նոր՝ ավելի հասուն կյանքի մեկնարկը:
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություն մասնագիտական կրթության ասպարեզում: Բարի երթ և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:







